Search
Close this search box.

Վեց աշխատողով շինարարություն ա, որ անում են, իսկ ՊԵԿ-ը աչք է փակում

«Օպերայի սրճարանների ֆեյք աշխատատեղերի այս հիստերիան ինձ դրդեց մի թեթևակի ուսումնասիրության»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան կազմակերպության աշխատակից Դիանա Տեր- Ստեփանյան

«Ուրեմն, կա մի կազմակերպություն, անունը՝ “Միկշին” ՍՊԸ, որի հետ պետությունը «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի» շրջանակներում 2014թ․-ից մինչ օրս միլիարդների ծրագիր է իրականացնում՝ պետծառայողների համար մոտ 1000 բնակարան կառուցելու բարի նպատակով։ Երբ թեթևակի ուսումնասիրում ես կազմակերպության կայքը, պարզվում է, որ 200 աշխատող ունի (դե քիչ թե շատ խելքին մոտ է), բայց երբ “Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի” կայքի միջոցով ուսումնասիրում ես, թե քանի ԳՐԱՆՑՎԱԾ աշխատող ունի կառուցապատման այս առաջատարը, հասկանում ես, որ 6 գրանցված աշխատողներով շինարարություն ա որ անում են տարիներ շարունակ։
Ասածս ինչ է, պիտի խնդրեմ կամ “Միկշինը” կիսի մեզ հետ 6 հոգով միլիարդների հասնող ծրագրի իրականացման նուրբ արվեստը, կամ ՊԵԿ-ը սովորեցնի այդ բյուջեյաշինության վրա աչք փակելու նուրբ արվեստի գաղտնիքները»։
միկշին