Search
Close this search box.

«Բիթլզ» ակումբում գողացել են երգիչ, դերասան Նարեկ Բավեյանի կնոջ դրամապանակը

Երեւանի Պուշկինի փողոցի 60 հասցեում գործող «Բիթլզ» ակումբում անհայտ անձը գողացել է երգիչ, դերասան Նարեկ Բավեյանի կնոջ դրամապանակը։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, գողությունը տեղի է ունեցել ժամը 00։35-ի սահմաններում, իսկ Ն. Բավեյանը հրաժարվել է ներկայանալ ոստիկանության կենտրոնական բաժին։

Դրամապանակի մեջ եղել են բանկային քարտեր եւ այլ իրեր։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երեւանում տեղի ունեցած գողության փաստով։