Search
Close this search box.

Արարատի մարզի 30-ամյա բնակչուհին իր իսկ երեխաների վնասելու սպառնալիքով գումար է պահանջել ամուսնուց

Արարատի մարզի  30-ամյա  բնակչուհին շորթում է կատարել իր իսկ ընտանիքի անդամներից։ Ընտանիքի հարսը հափշտակել է տարբեր իրեր ու դրանք վերադարձնելու համար ընտանիքի անդամներից գումար շորթել։ Ավելին՝ նա չի խորշել անգամ սպառնալ վնասել երեխաներին՝ հանուն գումարի։

Մասնավորապես՝ ըստ մեղադրանքի՝ կինը նախ տանից վերցրել է իր երկու երեխաների կնունքի խաչերը, ապա, հաղորդագրություններ ուղարկելով  ամուսնու և սկեսուրի հեռախոսահամարներին   հաղորդագրություններին,  դրանք վերադարձնելու համար պահանջել 16.000 ՀՀ  դրամ գումար:

Մեկ այլ դեպքում էլ  ամուսնու հոր  ավտոմեքենայից վերցրել է վերջինիս վարորդական վկայականը ու կրկին ամուսնու հեռախոսահամարին հաղորդագրություններ  ուղարկելու   միջոցով, այն վնասելու  սպառնալիքներ տալով, պահանջել և շորթման եղանակով հափշտակել է 6.000 ՀՀ դրամ գումար:

Սակայն կնոջ շորթումներն այդքանով չեն ավարտվել:

2018 թվականի հունիս ամսին տանից վերցրել է ամուսնու ծնողների եւ եղբոր անձնագրերը, որոնց դիմաց պահանջել է 30.000 ՀՀ դրամ: Հետագայում արձանագրվել են նաեւ այլ դրվագներ, սակայն կնոջ չարագործ միտքը հետագայում ավելի է զարգացել։ Ի վերջո՝ սպառնացել է վնասել նաեւ երեխաներին ու ամուսնուց պահանջել 40.000 ՀՀ դրամ։

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ կնոջը մեղադրնք է առաջարդվել շորթման համար՝ 8 դրվագով   եւ փաստաթղթեր հափշտակելու, գնասելու համար 3 դրվագով։ Դատարանը հիմնավորված է համարել առաջադրված մեղադրանքը եւ նրան դատապարտել 3 տարվա ազատազրկման ու կիրառել Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ հայտարարված համաներումը և նրան ազատել նշանակված պատժից։