Search
Close this search box.

«Նեմեցի» խոսնակը՝ ՀՌՀ նախագա՞հ

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, մարտի 4-ին լրանում է Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի պաշտոնավարման ժամկետը: Դրանից երկու օր անց կհայտարարվի խորհրդի նախագահի թափուր պաշտոնի համար մրցույթ: Այս պաշտոնի հավակնորդների պակաս, կարծես, չկա:

«Փաստի» հավաստի տեղեկություններով, մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացնելու նաեւ Արայիկ Մանուկյանը: Մեր աղբյուրի պնդմամբ, նա նույնիսկ եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ: Թե ինչ պատասխան է ստացել, ճշտել չկարողացանք, սակայն Մանուկյանը ասել է, որ անպայման առաջադրվելու է:

Ի դեպ, հավելենք, որ ժամանակին եղել է «Լրաբերի» տնօրենը, տասը տարուց ավելի, Ռուբեն Հայրապետյանի օրոք, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարը, ապա եւ՝ Հայրապետյանի խորհրդականը հասարակայնության հետ կապերի գծով»: