Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանն, ինչպես հայտնի է, դարձել է աշխարհի կրկնակի գավաթակիր:
Արոնյանը երեկ հաղթել է Թբիլիսիում ավարտված շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում:
Չինացի Դին Լիժենի հետ եզրափակիչ դիմակայությունում Արոնյանն առավելության է հասել արագ շախմատի լրացուցիչ երկու պարտիաներում և հաղթանակ տարել ընդհանուր 4:2 հաշվով:
Արոնյանը, հիշեցնենք, պատմության ընթացքում դարձել է առաջին շախմատիստը, որն աշխարհի Գավաթի խաղարկությունում հաղթել է երկու անգամ:
Ներկայացնում ենք տեսանյութ Լևոն Արոնյանի պարգևատրման հանդիսավոր արարողությունից. հայ գրոսմայստերին է հանձնվել աշխարհի Գավաթն ու 120 հազար դոլար մրցանակը: