Search
Close this search box.

Մխիթարյանի վիճակագրությունը ԲԱՏԷ-ի հետ խաղում

Եվրոպա Լիգայի 1/16 եզրափակչում «Արսենալը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց Բորիսովի ԲԱՏԷ-ին և ընդհանուր դիմակայության արդյունքում դուրս եկավ 1/8 եզրափակիչ:

Հայաստանի Ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Արսենալի» մեկնարկային կազմում էր և 78-րդ րոպեին իր տեղը զիջեց Դենիս Սուարեսին:

Ներկայացնում ենք այդ խաղում Մխիթարյանի վիճակագրությունը, ինչպես նաև Whoscored-ի կողմից ստացած գնահատականը: Խաղաժամանակ – 78

Գոլ – 0

Գոլային փոխանցում – 0

Ճշգրիտ փոխանցումներ – 47 (79.7%)

Սրող փոխանցումներ – 4

Հեռահար փոխանցումներ (ճշգրտություն) – 2 (1)

Ստեղծած գոլային պահեր – 1

Հարվածներ դարպասի ուղղությամբ – 3

Դրիբլինգի փորձ (հաջողված) – 1 (1)

Մենապայքար (հաղթանակ) – 8 (4)

Խախտումներ – 2

Խախտումներ իր նկատմամբ – 1

Անցկացրած խաղի համար Whoscored-ը Մխիթարյանին տվել է 7.4 գնահատականը: