Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոուրինյուն երկու թիկնապահների ուղեկցությամբ զբոսնել է Մոսկվայում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մուրինյուն երկու թիկնապահների ուղեկցությամբ դուրս է եկել հյուրանոցից և զբոսնել Մոսկվայում:

Մի քանի երկրպագուներ փորձել են լուսանկարվել պորտուգալացի մասնագետի հետ, սակայն թիկնապահները կանխել են դա` նրանց մոտ չթողնելով մարզչին 5 մետրից ավելի մոտ հեռավորության վրա:

Հիշեցնենք` այսօր երեկոյան «Մանչեսթեր Յունայթեդը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի շրջանակում կմրցի ԲԿՄԱ-ի հետ: