Search
Close this search box.

Ստեղծվել է մի իրավիճակ, որ դիցուք դատարանը հայտարարի՝ անձը անմեղ է, բայց միևնույն ժամանակ էլ նրան դատապարտի ազատազրկման

ԱՌԱՆՑ ԾՈՒԽ ԿՐԱԿ ՉԻ ԼԻՆՈՒՄ

Մամուլում նյութ է հրապարակվել, որ ակնհայտ ապօրինի ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանը հացադուլ է հայտարարել, իրեն ազատ արձակելու պահանջով:
Տեղեկատվությունը մասամբ է ճիշտ:
Արմեն Տեր-Սահակյանը իրոք հացադուլ է հայտարարել, սակայն պահանջը ոչ թե ազատ արձակելն է, այլ արդարադատության նախարար` նախկին « իրավապաշտպան» Արտակ Զեյնալյանի հետ հանդիպումն է:
Պահանջի առիթ է հանդիսացել Արմեն Տեր-Սահակյանի վերաբերյալ Պրոբացիայի ծառայության և քրեակատարողական վարչության զեկույցները՝ կապված Տեր-Սահակայնի վաղակետ ազատման հետ:
Պրոբացիայի ծառայությունը Արմեն Տեր-Սահակյանին բնութագրել է՝
-Վարքագիծը դրական:
-Քրեական ենթամշակույթի նկատմամբ վերաբերմունքը՝ բացասական:
-Ընտանիքի և արտաքին աշխարհի հետ հետ կապը կայուն է՝ դա դրական է:
-Նոր հանցանք կատարելու հավանականությունը միջին է:
Այս բնութագրի դեպքում, Պրոբացիայի ծառայությունը պետք է Արմեն Տեր-Սահակյանի վաղակետ ազատումը դիտեր նպատակահարմար:
Սակայն այս դրական բնութագրի վերջում, Պրոբացիայի ծառայությունը գտել է, որ Արմեն Տեր-Սահակյանի պատիժը կրելուց պայմանական վաղակետ ազատելու ներկայացնելը նպատակահարմար չի գտնում:
Հասկանալի լեզվով ասեմ՝ ստեղծվել է մի իրավիճակ, որ դիցուք դատարանը հայտարարի, որ անձը անմեղ է, բայց միևնույն ժամանակ էլ նրան դատապարտի ազատազրկման:
Պրոբացիայի ծառայության արարքը կարելի է բնութագրել հենց այդպես:
Քրեկատարողական վարչությունն էլ նույն Արմեն Տեր-Սահակյանին, չգիտես ինչու, բնութագրել է լրիվ բացասական և Պրոբացիայի Ծառայությանը հակառակ լրիվ բացասական բնութագիր է տվել:
Հավաստի աղբյուրներից հայտնի դարձավ, որ Պրոբացիայի ծառայության դրական զեկույցը Արմեն Տեր-Սահակյանի մասով արդեն պատրաստ է եղել, երբ գործին միջամտել է Արտակ Զեյնալյանը և հրամայել փոխել այն բացասականի: Պրոբացիայի Ծառայությունն էլ զեկույցի բովանդակությունը չի փոփոխել, ուղղակի վերջում գրել է նպատակահարմար չէ և դրանով կատարել Արտակ Զեյնալյանի հրամանը:
Նույն պատկերն է նաև քրեակատարողական վարչության զեկույցում, քանի որ բանական ուղեղի մեջ չի տեղավորվում, թե վերջին 5 տարում տույժ չունեցող, նույն ՔԿՀ-ի կողմից երեք խրախուսանքի, մեկ պատվոգրի արժանացած մարդը ինչպես կարող է բացասական բնութագիր ունենալ:
Հենց այս պատճառով է Արմեն-Տեր Սահակյանը ցանկանում է հանդիպել Արդարադատության նախարարին և պարզել, թե՞ ում պատվերն է կատարում մեր Արդարադատության նախարար` նախկին «իրավապաշտպան» Արտակ Զեյնալյանը երբ օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, նախկին հանցավոր ռեժիմի ոգով, ապօրինի հրաման է արձակել:
Այն հանգամանքը, որ Արդարադատության նախարար` նախկին «իրավապաշտպան» Արտակ Զեյնալյանը խուսափում է հանդիպել Արմեն Տեր-Սահակյանին, ավելի է հիմնավորում այն հիմնավոր կասկածը, որ հավաստի աղբյուրը ճիշտ է ասել:
Պարզ լեզվով ասեմ, առանց ծուխ կրակ չի լինում:
Ամփոփեմ՝
Պարոն Արդարադատության նախարար` նախկին «իրավապաշտպան» Արտակ Զեյնալյան, եթե դեռ չէք գիտակցել ապա ասեմ ձեզ, այլևս ապրում ենք նոր Հայաստանում, կլինի այսօր, թե մի քանի տարի անց,Դուք անխուսափելիորեն դատապարտված եք հանդիպել Արմեն Տեր-Սահակյանի հետ, նայել նրա աչքերին և պատասխանել հարցերին:
Այնպես որ խորհուրդս, որքան շուտ հանդիպեք, այնքան լավ Ձեզ համար:

Արտակ Գալստյան
Սուսաննա Սարգսյան