Search
Close this search box.

Շախմատի աշխարհի գավաթ. Արոնյանը ոչ-ոքի խաղաց, հաղթողը կորոշվի թայ-բրեյքում

Թբիլիսիում ավարտին է մոտենում աշխարհի գավաթի խաղարկությունը։ Հայաստանը ստուգատեսին ներկայացնող Լևոն Արոնյանը եզրափակչի 4-րդ պարտիայում սևերով ոչ-ոքի խաղաց Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիրենի հետ։ Պարտիան ավարտվեց 52-րդ քայլին: Այսպիսով, շախմատիստները հաղթողի կոչման համար վաղը կպայքարեն թայ-բրեքում։