Search
Close this search box.

Շենքը վթարային է դարձել ստորգետնյա ավտոկայանատեղիի համար փորված փոսորակի հետեւանքով. մշակույթի փոխնախարար

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքի անմիջապես պատի հիմքերի մոտ փորված փոսորակի հետևանքով խարխլված հիմնատակի ամրակայման նախագիծ Մշակույթի նախարարություն չի ներկայացվել, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը:

Նրա խոսքով՝ երգչախմբի շենքը, որը գտնվում է Արամի 23 հասցեում՝ վթարային է դարձել անմիջապես հարակից հողակտորում ստորգետնյա ավտոկայանատեղի համար փորված փոսորակի հետևանքով:

«Ստորգետնյա ավտոկայանատեղիի շինթույլտվությունը տվել է Երևանի քաղաքապետարանը (Տարոն Մարգարյանի ժամանակ) և հետևաբար վթարային վիճակի համար պատասխանատու է Երևանի քաղաքապետարանը (որպես իրավահաջորդ): Անհասկանալի է պարոն Մեսչյանի՝ Մշակույթի նախարարությանը մեղադրելն այն պարագայում, որ Մշակույթի նախարարությունն արել է իր լիազորությունների սահմաններում ամեն հնարավոր և անհնարին բան, որպեսզի խուսափենք այս իրավիճակից»,- նշել է Գալստյանը:

Մշակույթի փոխնախարարի պնդմամբ՝ դեռ 2018 թվականի օգոստոս ամսին Մշակույթի նախարարությունը դատախազութուն է դիմել հուշարձան շենքը վնասելու վերաբերյալ: Դատախազություն դիմելուց հետո քրեական գործ է հարուցվել: Տիգրան Գալստյանը հույս է հայտնել, որ մեղավորները կպատժվեն: