Search
Close this search box.

Պապ ջան 25 տարի մենք քեզ սպասեցինք…Արմենակ Մնջոյանի դստեր գրառումը

Լաուրա Մնջոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել հոր՝ Արմենակ Մնջոյանի հետ: Լուսանկարին կից հետևյալ գրառումն է. Պապ ջան 25 տարի մենք քեզ սպասեցինք, իսկ հիմա դու ես մեզ վերևում սպասելու:

Նշենք, որ «Դրո»–ի գործով ցմահ դատապարտյալ, հունվարի 5–ին մահացած Արմենակ Մնջոյանի ընկերները ցանկանում են, որ նա «Եռաբլուրում» հուղարկավորվի։ Արմենակ Մնջոյանի ընտանիքը դեմ է «Եռաբլուրում» նրա հուղարկավորմանը։ Արմենակ Մնջոյանը հուղարկավորվեց որդու կողքին։

Հիշեցնենք, Մնջոյանի վիճակը վատացել էր հունվարի 3-ի առավոտյան՝ Նուբարաշեն ՔԿՀ-ում: Նա «Էրեբունի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել սրտամկանի կաթվածով և թոքի այտուցով։ Հիշեցնենք, որ Արմենակ Մնջոյանը ձերբակալվել է 1995 թվականին «Դրո»–ի գործով եւ 1996 թվականին դատապարտվել մահապատժի։ 2003 թվականի օգոստոսի 1-ին Հայաստանի նախագահի թիվ 103-Ա հրամանագրով մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։