Search
Close this search box.

«Մինչ մենք քննարկում ենք հնդիկների հարցը, հարևան Թուրքիան իր հակաօդային պաշտպանությունն է արդիականացնում». Կարեն Հովհաննիսյան

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը սոցկայքի իր էջում գրել է. «Մինչ մենք քննարկում ենք Հայաստանում հնդիկների աշխատանքի հարցը, հարևան Թուրքիան իր հակաօդային պաշտպանության համակարգը ոչ միայն արդիականացնում է, այլ բազմաֆունկցիոնալ դարձնում՝ ձեռք բերելով ամերիկյան և ռուսական հակաօդային պաշտպանություն: Դարձնում է բազմաֆունկցիոնալ, քանի որ, ըստ Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավարի, Թուրքիայի հարևաններն ունեն ինչպես ռուսական արտադրության, այնպես էլ ամերիկյան արտարդության ռազմական ինքնաթիռներ, իսկ ռադարները պետք է անպայման նույնացվեն այդ ինքնաթիռներին»: