Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցի հանցագործների անունները փոխարինվել են հայկական անուններով. БАСЕ-ն ուշագրավ մանրամասներ է հայտնել

Ղազախական БАСЕ հեռուստաալիքն անդրադարձել է Կարագանդայում տեղի ունեցած դեպքին և ուշագրավ մանրամասներ հայտնել:

Մասնավորապես, ռեպորտաժում ասվում է, որ հունվարի 2-ին նշվել են ադրբեջանցիների անուն-ազգանուններ, իսկ հունվարի 3-ին ենթադրյալ հանցագործների անուն-ազգանունները դարձել են հայկական:

Ռեպորտաժում անդրադարձ է կատարվում նաև հայ համայնքին: Հեղինակն ընդգծում է, որ հայերը երբեք աչքի չեն ընկել ղազախների նկատմամբ ագրեսիվ կեցվածքով:
Հայերն այստեղ ներգրավված են հասարակական, քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքի տարբեր ոլորտներում, աշխատում են, զբաղվում բիզնեսով՝ լուռ, առանց ավելորդ գովազդի: