Search
Close this search box.

Ռոբերտ Քոչարյանի մտերիմները կամուրջ են փնտրում Մանվել Գրիգորյանի հետ հանդիպման համար

Նախկին պատգամավոր, գեներալ -լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հետ իր առանձնատնից դուրս ցանկանում են հանդիպել Ռոբերտ Քոչարյանի մտերիմները։ Այս մասին խոսում են Մանվել Գրիգորյանի շրջապատում։ Մանվել Գրիգորյանը այս պահին Քոչարյանի մտերիմների հետ հանդիպումը ռիսկային է համարում, քանի որ գտնվում է իրավապահների 24 ժամյա հսկողության ներքո, բայց Արցախից իրենց այցելող մարտական ընկերները նրան խորհուրդ են տալիս Ռոբերտ Քոչարյանի շրջապատի հետ հանդիպել։
Հետաքրքիր է, որ երբ դատարանը քննարկում էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնրդությունը, դատարան էր եկել նաև Մանվել Գրիգորյանի պաշտպանը՝ Արսեն Մկրտչյանը, ով իր ներկայությունը դատարանում բացատրում էր որպես աջակցություն Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին։ Դատական նիստից հետո պաշտպանները կարճ զրուցել են, թե ինչ հարցերի շուրջ են զրուցել` պարզ չէ։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի ձերբակալման օրվանից մամուլում խոսվում էր այն մասին, որ գեներալի ազատության գինը կլինի Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տալը։ Մանվել Գրիգորյանը կարող է ցուցմունք տալ ոչ միայն մարտի 1-ի հետ կապված, այլ նաև Հոկտմբերի 27-ի և ապրիլյան պատերազմի մասով։