Search
Close this search box.

Գիշերվանից մեկնարկել են ձնամաքրման աշխատանքները

Դեկտեմբերի 28–ի գիշերվանից մայրաքաղաքի բարձրադիր վարչական շրջաններում մեկնարկել են ձյան մաքրման աշխատանքները: Տեղումների ինտենսիվությանը զուգահեռ, վաղ առավոտից գործընթացը ծավալվել է նաև մյուս վարչական շրջաններում:

Երևանի քաղաքապետարանը վարորդներին հորդորում է հնարավորին խուսափել առաջին երթևեկելի գոտիներում մեքենաները կայանելուց: Ձնամաքրումն իրականացվում է  «Սանիթեք» ընկերության, ինչպես նաև  համայնքին պատկանող շուրջ 150 միավոր հատուկ տեխնիկայի գործարկմամբ: Այս պահին մայրաքաղաքաքում փակ փողոցներ չկան: Հատկապես ռելիեֆային բարդություններով որոշ փողոցներում դժվարանցանելիության  պատճառը ամառային անվադողերով երթևեկող մեքենաների վարորդներն են, որոնք թեև ժամանակավոր, բայց արհեստական կուտակումներ են առաջացրել: Ձնամաքրման աշխատանքներին ըստ անհրաժեշտության միացել են նաև համատիրությունները: