Search
Close this search box.

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը կարող է դառնալ վտանգավոր նախադեպերի պատճառ. Գագիկ Համբարյան

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը՝ Սահակ Մինասյանն ընդդեմ Գագիկ Համբարյանի՝ պատիվն ու արժանապատվությունն արատավորող զրպարտությունը հերքելու և վիրավորելու ու զրպարտելու համար վնասի փոխհատուցում տրամադրելու պահանջերի մասին, ուղղակի զարմանալի է ու անտրամաբանական… Դատավոր Լիլիթ Խաչատրյանի կողմից կայացված վճիռն ուղղակի անընդունելի է…
Հիշեցնեմ, որ սույն թվականի ամռանը Շիրակի պետհամալսարանի նախկին ռեկտոր, տխրահռչակ և վատահամբավ Սահակ Մինասյանն ինձ դատի էր տվել նշված բառերով վիրավորված զգալու համար: Սակայն, ինչպես և սպասվում էր, կրթական գործի արդեն նախկին Կոլումբոսը և նրա ներկայացուցիչները դատարան չժամանեցին… Դատական երկու նիստերն էլ կայացան առանց հայցվորի և նրա ներկայացուցչի… Ի վերջո, դատարանը որոշեց հայցադիմումը թողնել առանց քննության… Սակայն զավեշտները սկսվեցին, երբ իմ փաստաբանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցն առանց քննության թողնելու կամ գործի վարույթը կարճելու դեպքում դատական ծախսերի փոխհատուցման պարտականությունը դրվում է հայցվորի վրա, համապատասխան դիմում ներկայացրեց դատարանին և պահանջեց Սահակ Մինասյանից իմ օգտին բռնագանձել 119 480 դրամ՝ փաստաբանի և այլ ծախսերի համար… Սակայն դատավոր Լիլիթ Խաչատրյանը, Սահակ Մինասյանի ֆինանսական վիճակի մասին շատ մտածելով, վճռել է, որ վերջինս պետք է ինձ փոխհատուցի ընդամենը 64 480 դրամ… Այս «տիտանիկ» զավեշտալի որոշումն օրինականացնելու համար` դատավոր Խաչատրյանը, որպես նախադեպային օրինակ, բերում է վճռաբեկ դատարանի որոշումներից մեկը, որով որոշվում է «խելամիտ վարձատրության գումարը»… Նախ, տիկին դատավորը պետք է հաշվի նստեր կոնկրետ վերը նշված օրենքի հետ և հաշվի առներ այն հանգամանքը, որ իմ և իմ փաստաբանի պատճառով չէ, որ դատական նիստերը սկսվելուն պես ավարտվում էին…
Ինձ դատի տալով, Սահակ Մինասյանն ընդամենը ծախսել էր 28 հազար դրամ, իսկ ես, այդ դատական նիստերին նախապատրասվելիս (փաստաբանի ծառայությունների, պատճենահանման և այլնի համար) ծախսել էի 119 480 դրամ, ինչը համապատասխան ապացույցներով ներկայացնելով դատարան` պահանջել եմ, որ այն փոխհատուցվի… Դատարանի որոշման հետևանքով ինձ հասցվել է 55 հազար դրամի վնաս… Ո՞վ է դրա համար ինձ փոխհատուցելու…Ի՞նչ «խելամիտ վարձատվության» մասին է բարձրաձայնում դատավոր Խաչատրայանը,եթե հայցվորը տարրական խաբել է բոլորին…
Ո՛չ ինձ, ո՛չ էլ իմ փաստաբանին բացարձակ չի հետաքրքրում այն հանգամանքը, որ հայցվորը, անտեսելով իր իսկ հայցը, չի ժամանել դատերին…
Դատավոր Լիլիթ Խաչատրյանը երևի չի հասկանում կամ չի գիտակցում իր որոշման վտանգավորությունը… Չի հասկանու՞մ, որ Սահակ Մինասյանն ու իր նմանները կարող են մարդկանց դեմ դատական պրոցեսներ սկսել՝ համեմատաբար փոքր գումարներ վճարելով, պարտադրել մարդկանց կատարելու դատական ծախսեր, իսկ հետո էլ տարրական արհամարհել սեփական հայցերը և մեծ ծախսերի տակ թողնել պատասխանողներին, քանի որ ՀՀ-ում կան Լիլիթ Խաչատրյանի նման դատավորներ… Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Լիլիթ Խաչատրյանի «սահակապաշտպան» որոշումից հետո չեմ զարմանա, եթե ՇՊՀ նախկին տխրահռչակ ռեկտորը ինչ-որ շինծու նոր մեղադրանքներ ներկայացնի ինձ, քանի վերը նշված դատավորը նրան տվել է քարտ-բլանշ՝ «28 հազար դրամ վճարի 55 հազար դրամի վնաս տուր» կարգախոսով…

Գագիկ Համբարյան