Search
Close this search box.

Դատախազությունը բողոք չի ներկայացնի Վահագն Հարությունյանի կալանքը վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշման դեմ

Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի որոշումը վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ՀՀ դատախազությունը վճռաբեկ բողոք չի ներկայացնելու: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք չի ներկայացվի բավարար հիմքեր չլինելու պատճառով»,- ասաց Արևիկ Խաչատրյանը: Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկինղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ առաջին ատյանի որոշումը և վերացնել նրանկատմամբ կիրառված կալանքը:

2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցածիրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել էր, որ Վահագն Հարությունյանը, 2007-2011 թվականներին զբաղեցնելով ՀՀ հատուկ քննչականծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնը, իր վարույթում առանձնապեսծանր հանցագործությունների վերաբերյալ քննվող քրեական գործով նախաքննության ընթացքումկազմակերպել է քննչական խմբի կազմում ընդգրկված առանձին քննիչների հետ և ոստիկանությանծառայողների, այդ թվում` փորձագետ Ա. Հ.-ի օժանդակությամբ միասնական դիտավորությամբապացույցներ կեղծելը:

Առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելըկազմակերպելու համար նա որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-349-րդհոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Վահագն Հարությունյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: