Search
Close this search box.

«Ինչո՞ւ է լռում մեր ղեկավարությունը…». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիան անելիք չունի արցախյան գործընթացում…

Նախօրեին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլին վտանգավոր և անթույլատրելի հայտարարություն է արել, հայ-թուրքական հարաբերություններն ուղղակի կապելով արցախյան կարգավորման հետ։

1.Արցախյան կարգավորումն ու հայ-թուրքական խնդիրը երկու տարբեր գործընթացներ են ու դրանց մեկը մյուսի հետ կապելն անթույլատրելի է։

2.Հայաստանի նոր իշխանությունը պարտավոր է խիստ արձագանքել Չավուշօղլուի այս անհեթեթությանը։

3.Թուրքիան անելիք չունի Արցախի հարցում, դրա համար կա ԵԱՀԿ համանախագահություն։

4.Արցախի անկախության միջազգային ճանաչումն ընդամենը ժամանակի հարց է։

5.Թուրքիայի նախապայմաններ թելադրելու քաղաքականությունը դատապարտելի է։

Հ.Գ. Ինչո՞ւ է լռում մեր ղեկավարությունը»: