Search
Close this search box.

«Ժողովուրդ». Կառավարության կազմն ուրվագծվում է. Ովքեր կպահպանեն նախարարական պորտֆելները

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կամաց-կամաց ուրվագծվում է նոր կառավարության կազմը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս պահի դրությամբ հայտնի է, որ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում ընդգրկված պաշտոնյաներից ինքնաբացարկի դիմումներ կներկայացնեն ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը և բոլոր մարզպետները: Ասել է թե` նրանք չեն գնա խորհրդարան, այլ կպահպանեն նախարարական պորտֆելները:

Հայտնի է նաև , որ Տիգրան Ավինյանը կմնա փոխվարչապետ: Միաժամանակ, որևէ փոփոխություն տեղի չի ունենա ուժային կառույցներում. և՛ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, և՛ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը կշարունակեն պահպանել իրենց պաշտոնները:

Միաժամանակ, նոր կառավարությունը հիմնական շեշտը դնելու է տնտեսության և տնտեսական հեղափոխություն իրականացնելու վրա` ընդգրկելով տնտեսական գիտելիքներ ունեցող նոր դեմքերի»:

 Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: