Search
Close this search box.

Պատվերի պակաս չկա, մասնագետի  կարիք ունենք

«Ռենդերֆորեսթ» ընկերության տեխնիկական ղեկավար Էդգար Մարուքյանի խոսքը.

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Տեղեկատվական տեխնոլոգիաներ. ՀՀում ոլորտի զարգացման հեռանկարները» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ

Հայաստանում շահագրգռված չեն գնալ  ավտոմատացման  եւ ՏՏ  լուծումների: Դրա պատճառը այն է, որ մեզ մոտ ախատուժը էժան է եւ իմաստ չունի նման քայլերի գնալ: Հոլանդիայում ապրող  իմ ընկերներից մեկը պատմում  է, որ ցանկացած նորարություն  այնտեղ շատ արագ տարածում է գտնում: Ավտոմատացումը խրախուսվում է, քանի որ, ավելի շահավետ է, եթե մեքենայի փոխարեն, մարդ աշխատի, նրան բավականին մեծ գումար հարկավոր կլինի վճարել: Ես կարծում եմ Հայաստանում պետք է զբաղվենք բարձր կարգի խնդիրների լուծումներով, հակառակ դեպքում կունենանք էժան աշխատուժ եւ պրոգրես չենք ապրի: Ավարտելուց հետո մեր երեխաները  պետք է գնան ոչ թե աշխատելու, այլ  գիտական հետազոտություններ անեն, բայց  հարց է առաջանում ո՞ւր գնան, որտե՞ղ անեն այդ հետազոտությունները: Մեր հիմնական խնդիրներից է կադրերի քիչ լինելը, կրթական ռեսուրսի ցածր լինելը: Չես հասկանում, եթե մարդը ավարտել է տվյալ կուրսը, կարող ես ակնկալել որոշակի մակարդակ, թե՝ ոչ: Եթե մեզ մոտ գալիս են մաթեմատիկայի ֆակուլտետի կամ պոլիտեխնիկի 50 ուսանող, որոնցից 43-ը չի կարողանում բացատրել պարզ թիվը, ինչո՞ւ է նա հնարավորություն ունեցել ավարտելու: Իմաստը ո՞րն է այդ համալսարանների, որ նման շրջանավարտներ պետք է տան: Կան, իհարկե ուսանողներ, որ շատ լավ որակներ ունեն ու գիտական աշխատություններով են զբաղված, բայց նրանց թիվը փոքր է: Այսօր բիզնեսը զբաղվում է երիտասարդներին կրթություն տալով, որովհետեւ համալսարան չկա, համալսարանանն էլ զբաղվում է բիզնեսով՝ դիպլոմների վաճառքով…

ՏՏ ոլորտը զարգացել է ինքնուս մասնագետների շնորհիվ, որոնք սովորել են տանը, ինտերներտով, կուրսերով: Կազմակերպությունների քանակը մեծացել է, բայց չեն ընդլայնվում, որովհետեւ մենեջմենթը չի զարգանում:

Մենք փաստում ենք, որ աշխարհում միլիոնավոր, Հայաստանում էլ հազարավոր թափուր աշխատատեղեր կան:  Հստակ պետք է արձանագրել պատվերի պակաս չկա, աշխատուժի, մասնագետի  կարիք ունենք: Մենք անընդհատ խոսում ենք , որ խոշոր կազմակերպություններ պետք է բերել Հայաստան: Բայց չէ որ այդ կազմակերօությունը կգա եւ կբախվի խնդրի, չի կարողանա փոքր թիմ հավաքել…Այդ նույն ընկերությունը գիտի, որ Վիետնամում տարեկան ավարտում են հարյուրավոր մասնագետներ, ակնհայտ է , որ նա այնտեղ  է գնալու եւ ոչ մեր երկիր: Պետության դերը պետք է լինի կրթական խնդիրների լուծումը եւ այդ դեպքում գուցեեւ այդ արհեստական խնդիրները էլ չլինեն:

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն

«Երեւակ»լրատվական-վերլուծական խումբ