Search
Close this search box.

Մոսկվան հերքում է Լուկաշենկոյին. Գագիկ Համբարյան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում արած այն հայտարարությունը,որ ՀԱՊԿ երկրների ղեկավարները գրեթե լուծել են կազմակերպության ապագա գլխավոր քարտուղարի հարցը և դա կարող է լինել,ըստ Բատկայի,Բելառուսի ներկայացուցիչը,հերքել է Բելառուսի բռնապետին:
“Այո,ԵԱՏՄ երկրների ղեկավարների հանդիպման շրջանակներում Բելառուսի նախագահ Լուկաշենկոն այդ հարցը բարձրաձայնել է: Այդ ժամանակ բանակցությունների սեղանի շուրջ ոչ բոլոր առաջնորդներն են եղել: Աշխատանքներն այդ հարցի շուրջ ընթանում են” ՝մեջբերում է Պեսկովի խոսքերը ՌԻԱ Նովոստին:
Ստացվում է,որ,ըստ Պեսկովի,Բատկան իր ցանկությունները որպես իրականություն է ներկայացրել և չի վարանում ստել լրագրողներին:
Համոզված եմ,որ Պեսկովի մատնանշած բացակա առաջնորդներից մեկը հենց ՀՀ վարչապետ Փաշինյանն է,որի թիկունքում,ինչպես կարելի է կռահել,Բատկան այդ հարցը և քննարկել է ՀԱՊԿ երկրների ներկայացուցիչների հետ:
Ինչպես երևում է,Բելառուսի ֆաշիստ առաջնորդը շարունակում է իր հակահայկական քաղաքականությունը, որի հեղինակը ոչ միայն նա է,այլև Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևը,ով չի թաքցնում,որ նավթախավիարային դիվանագիտության միջոցով տարրական գնել է Բատկային,ով մեծ հաճույքով կատարում է Բաքվից իջած պատվերները: Օրինակ՝2016 թ-ի ապրիլյան կարճատև պատերազմի օրերին հակահայկական զառանցաքներով է հանդես գալիս Բելառուսի ԱԳՆ-ն կամ Ալիևի պատվերով ձերբակալում և Բաքվին է հանձնում հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրւ Մինսկի բարձրացված աղմուկը ևս այդ “պատվերների” շարքից է: Երևում է,այս անգամ Իլհամ բանան մեծ գումարներ է խոստացել իր գործընկերոջը,եթե վերջինս արդեն ապատեղեկատվության և կեղծիքներին է անցել: