Search
Close this search box.

«Իմ քայլը» դաշինքի ներսում հակասությունները շարունակում են սրվել. ով ում համար է աշխատում

«Ժամանակ».«Իմ քայլը» դաշինքի ներսում հակասությունները շարունակում են սրվել: Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը պաշտպանում է պատգամավորի թեկնածու Սիրաք Սարգսյանին, և քանի որ ինքն է կուսակցության տարածքային կառույցի ղեկավարը, կուսակցության գրասենյակի վրա փակցված են միայն Սարգսյանի քարոզչական պաստառները, ինչը հարուցում է «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրված մյուս թեկնածուների դժգոհությունը:

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանն էլ պաշտպանում է Նարեկ Մկրտչյանին: Իսկ փոխմարզպետ Կարեն Գրիգորյանն աշխատում է իր համար:

ՔՊ վերնախավի ներկայացուցիչներն էլ տարածքներում իրենց թեկնածուներն ունեն, սակայն նրանց աջակցելու հարցում ավելի զգուշավոր են»,-գրում է թերթը: