Search
Close this search box.

«Ժամանակ». Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի դեկտեմբերի 1-ին

««Ժամանակ»-ի տեղեկու­թյուններով՝ Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի դեկտեմբերի 1- ին, խորհրդարանական ընտրու­թյուններից ընդամենը մեկ շա­բաթ առաջ:

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը բավարարել էր գլխավոր դատախազու­թյան բողոքը և Քոչարյանի խա­փանման միջոցը կալանք ընտ­րելու հարցի քննությունն ուղար­կել Վերաքննիչ դատարան:

Դա­տախազությունը պահանջում էր, որ Վճռաբեկ դատարանը բե­կանի Վերաքննիչ դատարանի որոշումը և ուժի մեջ թողնի առաջին ատյանի դատարանի կողմից հուլիսի 27-ին կայացված որոշումը, որով 1998-2008թթ. ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեց­րած Ռոբերտ Քոչարյանի նկատ­մամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը: Վերաքննիչ դատարանը երեկ սկսեց այս գործի քննությունը, որի տրամա­բանական ավարտին ականատես կլինենք դեկտեմբերի 1-ին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: