Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանին հավատում ենք, բայց նրա թիմը օգտվող բրիգադ է. Ստեփան Գրիգորյան

Այս մասին Էջմիածնում բնակիչների հետ հանդիպմանն ասաց «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության պատգամավորի թեկնածու Ստեփան Գրիգորյանը` հավելելով, որ գնում են խորհրդարան, որպեսզի իշխանությունների աշխատանքին հետևեն, որպեսզի հաշվետվություն պահանջեն:

««Սասնա ծռերը» պետք են խորհրդարանին, որովհետև այնտեղ պայքարող ուժ պետք է լինի, պետք է լինի երկրորդ բևեռ: Պետք չէ վախենալ, որ «Սասնա ծռերը» գալիս են, պետք է ուրախանալ: «Սասնա ծռերը» կկանխեն նոր պատերազմները»,- շեշտեց նա:

Ստեփան Գրիգորյանն ընդգծեց, որ գալիս են ժողովրդին ծառայելու և մյուս ուժերին էլ ժողովրդին ծառայեցնելու համար:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» կուսակցությունը դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների համամասնական ցուցակը բաղկացած է 174 հոգուց, այն գլխավորում է Վարուժան Ավետիսյանը, նրան հաջորդում են Ստեփան Գրիգորյանը և Գարեգին Չուգասզյանը: