Search
Close this search box.

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկ են հայտնել դատական նիստը նախագահող դատավորին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագաh, 2008թ. մարտի 1-2 ընկած ժամանակահատվածում սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը: Նախագահող դատավորը Ռուբեն Մխիթարյանն է: Այս պահին դատական նիստն ընդմիջվել է։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկ են հայտնել դատական նիստը նախագահող դատավոր Ռուբեն Մխիթարյանին։ Խոսելով ինքնաբացարկի հիմքերի մասին՝ լրագրողների հետ զրույցում Հայկ Ալումյանն ասաց, թե «շատ հետաքրքիր բաներ են ի հայտ եկել», որոնց մասին կխոսեն նիստի ավարտից հետո։ Քոչարյանի պաշտպանները պատրաստում են ինքնաբացարկի միջնորդությունը։