Search
Close this search box.

Ովքե՞ր են Փաշինյանի հիմնական մրցակիցները. Գագիկ Համբարյան

Նոյեմբերի 26-ից քարոզարվաշը պաշտոնապես սկսվեց: Սակայն պետք է արձանագրել,որ այն արդեն երկու շաբաթ էլ ընթանում է: Այս ժամանակահատվածում մի բան եմ արձանագրել: “Քաղաքացիական Պայմանագիր” կուսակցության մրցակիցները հենց այդ կուսակցության ներկայացուցիչներն են կամ այդ կուսակցության կողմից իշխանության մեջ նշանակված անձինք: Հեռու չեմ գնա: Կբերեմ ընդամենը երկու օրինակ:
Մի քանի օր առաջ ՀՀ ՊԵԿ նախագահ Անանյանի հայտարարությունը՝խոպանչիներին հարկելու մասին,մեծ սկանդալ առաջացրեց ոչ միայն Հայաստանում,այլև այն երկրների հայկական համայնքներում,որտեղ արտագնա աշխատանքի են մեկնում Հայաստանի քաղաքացիները:
Իսկ քարոզարշավի առաջնի օրն էլ իր մտքի գոհարներով շողաց Սասուն Միքայելյանը,ով պարզվում է,Թավշյա հեղափոխությունը ավելի է գնահատում,քան Արցախյան գոյամարտում մեր հաղթանակը:
Երկու դեպքում էլ իշխանությունների ներկայացուցիչների “տկար” փորձերը մեղմել հասարակության զայրույթն այս հայտարարությունների վերաբերյալ ևս մեկ անգամ ապացուցեցին,որ քաղաքական թրծվածության առումով Փաշինյանի թիմը մեծ խնդիրներ ունի: Հենց այդ խնդիրներ ստեղծողներն էլ այս նախընտրական շարջանում ակամայից դառնում են Փաշինյանի գլխավոր մրցակիցները: Այսինքն,Փաշինյանը բացի ընտրապայքարից նաև զբաղվելու է սեփական թիմակիցների “սխանլերի ուղղմամբ”:
.Գ.”ՔՊ”-ի ընտրարշավին մասնակցող որոշ ներկայացուցիչներ և կառավարության որոշ անդամներ բացահայտ զբաղվում են “ՔՊ”-ի հակաքարոզով.