Search
Close this search box.

ՀՀ ՊՆ-ն կարտոֆիլը գնում է ոչ թե գյուղացի­ներից, այլ միջնորդներից՝ վճարելով ինքնարժեքից բարձր գին

«Ժողովուրդ».«Տևական ժամանակ է՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը կարտոֆիլը գնում է ոչ թե գյուղացի­ներից, այլ միջնորդներից՝ արդյունքում ՀՀ պետական բյուջեից վճարելով շատ ավելի բարձր գին, քան ինքնարժեքն է:

Այս իրավիճակում տուժում են նաև գյուղացիները, օրինակ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչները, որոնց մի մասը զբաղվում է կարտոֆիլի մշակությամբ: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնա­կան փաստաթղթերից տեղեկացավ, որ սեպտեմբերին ՊՆ-ն կարտոֆիլ գնել է 80-86 դրամով, պայմանա­գիր կնքել է «Բիզնես Թրենդ» ընկերության հետ, որի հիմնադիրն է Նելլի Միքայելյանը:

Իսկ ահա «էրիզ» ընկերության հետ կնքված պայմանագրից պարզ է դառնում, որ ՊՆ-ն կարտոֆիլը ձեռք է բերել 85-101 դրամով: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարտոֆիլագործները դժգոհեցին, որ միջնորդներն այս տարի իրենցից բերքը ձեռք են բերում ինքնարժեքից ցածր, ոչ ձեռնտու գնով՝ 50-60 դրամով, մինչդեռ պաշտպանության նախարարությանն այն մատակարարվում է 80-105 դրամով»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: