Search
Close this search box.

Իրանում ուժեղ երկրաշարժից տուժածների թիվն անցել է 550-ից

Իրանում ուժգին երկրաշարժից տուժածների թիվն անցել է 550-ից, տեղեկացնում են իրանական աղբյուրները: Զոհերի մասին առայժմ տեղեկություններ չեն հրապարակվում:

Նոյեմբերի 25-ին, տեղական ժամանակով ժամը 20:37-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 16:37-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 34.310 և արևելյան երկայնության 45.730 աշխարհագրական կոորդինատներով (Իրան-Իրաք սահմանային գոտի, Սարպոլ-է Զահաբ քաղաքից 21 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 6.3 մագնիտուդով երկրաշարժ: