Search
Close this search box.

Մանվել Գրիգորյանի նկատմամբ վենդետա՞ է իրականացվում. Նիկոլ Փաշինյանի պարզաբանումը

Մանվել Գրիգորյանի պաշտպաններն ահազանգում են, որ գեներալի կյանքը վտանգված է, 16 և ավելի հիվանդություն ունի, բայց կալանքը երկարաձգվել է: Նրա նկատմամբ վենդետա՞ է իրականացվում,վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին լրագրողները,ինչին ի պատասխան նա ասաց .«Բոլորը համոզվա՞ծ են, որ եթե Մ. Գրիգորյանի խափանման միջոցը փոխվի, նրա նկատմամբ վենդետա տեղի չի ունենա: Էդ հարցերով դիմեք դատական ու քննչական մարմիններին: Ինչ վերաբերում է առողջությանը, դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, թող դատարանը որոշի: Էս պահի դրությամբ իմ ձեռքի տակ չկա փաստ, որը վկայում է, որ առողջական վիճակն անհամատեղելի է կյանքի հետ»: