Search
Close this search box.

Չկա նման բան. ԱԱԾ-ն պարզաբանում է

ԱԱԾ-ն պարզաբանմամբ է հանդես եկել՝ ԱԱԾ կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամին տրամադրված հանգանակության վերաբերյալ, որում ասվում է.
Այսօր վաղ առավոտից մի շարք լրատվական և սոցալական կայքերում լուրեր են շրջանառվում, թե «Հայաստան» համահայկական հիմնադրամին ՀՀ ԱԱԾ կողմից հանգանակությունը կատարվել է պետական բյուջեի հաշվին: Այս տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում:
«Հայաստան» համահայկական հիմնադրամին հանգանակված գումարը հավաքվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների անձնական միջոցներից և դրան ավելացվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի մեկ ամսվա աշխատավարձը:
Հիռեցնենք՝«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա՝ 21-րդ հեռուստամարաթոնի շրջնակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 23-ի առավոտյան այցելել է հիմնադրամի գրասենյակ: Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի ֆոնդից հիմնադրամին է նվիրաբերել 1 մլն, իսկ իր անձնական միջոցներից՝ 500 հազար դրամ: Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում դիմել է նաև հեռուստամարաթոնին հետևող մեր հայրենակիցներին և նշել. «Սիրելի հայրենակիցներ, կրկին ողջունում եմ ձեզ: Ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, բոլոր մեր այն հայրենակիցներին, ովքեր այս պահի դրությամբ արդեն մասնակցել են հեռուստամարաթոնին և իրենց նվիրատվությունն են արել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Ցանկանում եմ հույս հայտնել, որ մնացած մեկ ժամվա ընթացքում մեր բազմաթիվ հայրենակիցներ կհասցնեն իրենց նվիրատվությունն անել հիմնադրամին, որովհետև այդ գումարները ծախսվելու են Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության կարևոր ենթակառուցվածքների բարելավման և զարգացման ծրագրերի համար: Սիրելի հայրենակիցներ, այս նոր ժամանակաշրջանը չափազանց կարևոր է և մեր համազգային խնդիրների լուծման համար մեզ անհրաժեշտ է համազգային բացառիկ համախմբում: Իհարկե, հեռուստամարաթոնն այդ համախմբման ձևերից մեկն է և մենք այս ճանապարհով դեռ պետք է գնանք, որպեսզի հասնենք համախմբման և միասնության այն մակարդակի, որը երկար տարիներ երազել ենք: Այսօր, հիմա այդ հնարավորությունը կա և կասկած չկա, որ այդ հնարավորությունը մենք կօգտագործենք՝ ստեղծելու իսկապես միասնական, ազատ և երջանիկ Հայաստան: Շնորհակալ եմ և հաջողություն եմ մաղթում»: