Samsung Electronics ընկերությունը նոյեմբերի 23-ին ներողություն Է խնդրել այն մարդկանցից, որոնց մոտ ախտորոշել են ուռուցքային հիվանդություններ, որոնք առաջացել են, ենթադրաբար, արտադրողի գործարաններում վնասակար քիմիկատներով աշխատելուց: Նոյեմբերի 23-ին այս մասին հայտնել Է Yonhap գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գործակալության տվյալներով՝ ընկերության նախագահ Կիմ Կի Նամը հայտարարել Է, որ աշխատակիցները «տուժել են երկար ժամանակ, բայց Samsung Electronics-ն առաջ հոգ չի տարել այդ խնդրի մասին: «Samsung Electronics-ը նաեւ ամբողջությամբ եւ լիովին չի պարզել չիպերի եւ հեղուկաբյուրեղային դիսփլեյների արտադրության՝ մեր գծում առողջության համար պոտենցիալ ռիսկերը: Այսօր մենք կցանկանայինք անկեղծ ներողություն խնդրել այն աշխատողներից, ովքեր տուժել են այդ հիվանդություններից, եւ նրանց ընտանիքներից»,- նշել Է նա:
Խնդրի մասին հայտնի Է դարձել 2007 թվականին, երբ Samsung Electronics-ի նախկին աշխատող Հվան Յու Մին 23 տարեկան հասակում մահացավ սպիտակարյունությունից: Մյուս տուժածներն իրավապաշտպան խմբերի հետ համատեղ փոխհատուցումների վճարում են պահանջել:
Նոյեմբերին ավելի վաղ միջնորդական կոմիտեն ընկերությանը պարտավորեցրել Է մինչեւ 150 միլիոն վոն (շուրջ 132 հազար դոլար) վճարել յուրաքանչյուր հիվանդացածի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: