Search
Close this search box.

Նախկին պաշտոնյան բաց նամակով դիմում է ՀՀ նախագահի աշխատակազմին

ՀՀ նախկին գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը բաց նամակով դիմում է ՀՀ նախագահի աշխատակազմին , որում մասնավորապես ասված է.

ՀՀ Նախագահի աշխատակազմն ի հեճուկս ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի ակնհայտորեն զբաղված է քաղաքական պատվեր կատարելով:
Նույնիսկ թավշյա հեղափոխությունից հետո ֆաշիզմի ակնհայտ դրսևորումները դեռևս պահպանվում են ՀՀ նախագահի աշխատակազմում: Եվ եթե ոմանց թվում է, թե իրենք կարող են այս վարչական գործի հետ բացարձական կապ չունեցող մեկ այլ, դեռևս օրինական ուժի մեջ չմտած և վերադասության կարգով բողոքարկվող դատական ակտին հղումներ անել կամ հասարակությանը ՛՛համոզել՛՛, թե գլխավոր դատախազի տեղակալին հնարավոր էր պաշտոնանկ անել առանց անձնական դիմումի՝ սա ոչ միայն քաղաքական պատվերի տիպիկ դրսևորում է, այլև իրավական զավեշտ կամ ցնորք:
Հ.Գ. Նախ՝ ես ոչ մի պարագայում չէի աշխատի Գևորգ Կոստանյանի հետ, ոչ մի պարագայում. արդարության և խղճի զգացումը կորցրած մարդիկ ինձ համար՝ անկախ պաշտոնի բարձրությունից, խիստ ցածրակարգ են, և երկրորդ՝ ես բնավ էլ չեմ ժխտել և հիմա էլ կրկնում եմ: իմ աշխատանքից հեռանալու հարցը քննարկել եմ վերջինիս հետ և ասել եմ (այդ մասին կարող է վկայել ՀՀ գլխավոր դատախազության Անձնակազմի կառավարման նախկին բաժնի պետը), որ պաշտոնից ազատվելու անձնական դիմումը պատրաստ եմ ներկայացնել միայն ՀՀ Նախագահին: Ցավոք, նախկին ՀՀ նախագահն ինձ չընդունեց և աշխատանքից ազատեց ՛՛Դատախազության մասին՛՛ ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ:
Հ.Գ. ՀՀ Նախագահի աշխատակազմի անգրագետ գրությունը փաստում է, որ Վարչական վերաքննիչ դատարանի դատավոր կարինե բաղդասարյանը ղեկավարվել է ոչ թե օրենքով, այլև ՀՀ նախագահի աշխատակազմի իջեցված քաղաքական պատվերով: Եթե այդ գրությունը ընկնի Կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության ձեռքը և զեկուցվի ՀՀ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, ապա Էմիլ Տարասյանը մեկընդմիշտ հրաժեշտ կտա պետական ծառայությանը… հակահեղափոխական վարքագիծ դրսևորելու համար:
Հ.Գ. Ինչևիցե, ՀՀ Նախագահի աշխատակազմն իր ոչ իրավաչափ գրությամբ պարզապես խայտառակ դրության մեջ է դրել ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանին:
Այդ գրությունը ևս մեկ անգամ փաստում է, որ ՀՀ նախագահի աշխատակազմում ոչինչ չի փոխվել: դեռևս անցյալի մնացուկներ կան՝ ովքեր իրենց վեր են դասում օրենքից:

Որպեսզի անհարկի չթվա, թե զրպարտում կամ վիրավորում եմ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարին ես ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանին կհասցեագրեմ Հատուկ Քննչական Ծառայության ՀԿԳ քննիչի կողմից ընդունած որոշումը: Այդ որոշման մեջ պարզ ու մատչելի արձանագրված է, որ Արմեն Դանիելյանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատվել է ՛՛Դատախազության մասին՛՛ ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ: Եվ նա կարող է իր խախտված իրավունքները վերականգնել դատական կարգով:
Կարծում եմ, որ, եթե այս հարցով ՀՀ նախագահի աշխատակազմը պարզաբանում խնդրեր ՀՀ արդարադատության նախարարությունից, ապա կհամոզվեր, որ անկախ նրանից, Արմեն Դանիելյանն ինչ է ասել պաշտոնանկությունից մեկ օր կամ չորս տարի անց՝ նա դատախազի պաշտոնիցպետք է ազատվեր բացառապես անձնական դիմումի համաձայն:
Ես զարմանում եմ, որ ՀՀ Նախագահի աշխատակազմի Իրավաբանական վարչության իրավաբաններն այս պիմիտիվ հարցի մասին չեն տեղեկացրել էմիլ Տարասյանին:

Հ.Գ. Այս գործով դատավարությունը լիենու է դռնբաց և հրապարակային: Այս մասին ՀՀ Նախագահի աշխատակազմը պետք է պարտադիր հետևություններ անի:
Եվ քանի որ ՀՀ Նախագահի աշխատակազմը խուսափել է անգամ դատարան ներկայանալուց՝ ուստի խորհուրդ եմ տալիս ԶԼՄ-ներով տեսել և հասկանալ, թե ձեր ուղարկած պատասխանն ինչ բնույթի ծաղրանքի է արժանանալու իմ ներկայացուցիչների կողմից :

Իրավական պետություն դառնալը մեզ համար այդպես էլ մնում է երազանք… եվ սա ձեր շնորհիվ: ֆաշիմը լրիվ կլանել է ձեր տեսակին