Search
Close this search box.

Ցուցարար ծեծող Մասիսի քաղաքապետն ու Արարատի մարզպետը` դաշնակիցներ

«Ժամանակ» թերթը գրում է. «Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը եւ նրա օգնական Լիլիթ Միրզախանյանը հանդիպել են Մասիսի քաղաքապետարանի աշխատակազմի հետ:

Հետաքրքիրն այն է, որ ընդամենը վեց ամիս առաջ Գարիկ Սարգսյանը եւ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը քաղաքական հակառակորդներ էին` Սարգսյանը ճանապարհ էր փակում, իսկ Համբարձումյանը ծեծում էր ճանապարհ փակողներին: Բայց հիմա նրանք դաշնակիցներ են, որովհետեւ Համբարձումյանը՝ որպես Մասիսի քաղաքապետ, պետք է ձայներ ապահովի իր վերադասի` մարզպետ Սարգսյանի համար: