Search
Close this search box.

Ո՞վ է ազատագրված 5 շրջաններն Ադրբեջանին «հանձնողը» և որքա՞ն արժե Բաքվի անդամակցությունը ՀԱՊԿ-ին.Գագիկ Համբարյան

Երեկ հայաստանյան գրեթե բոլոր ԶԼՄ-ները մեծ ջանադրությամբ տարածեցին ռուսաստանյան “Նացիոնալնայա օբորոնա” պարբերականի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոյի հարցազրույցն ադրբեջանական,իսկ ավելի ճիշտ է ասել,ալիևյան կայքերից մեկին : Զարմանալին այն է,որ հայաստանյան ԶԼՄ-ները առանց ուսումնասիրելու Կորոտչենկոյի “ով” լինելը, ակամայից հարթակ տրամադրեցին վերջինիս՝ ադրբեջանամետ զառանցանքները հայաստանյան ԶԼՄ-ների միջոցով տարածելու համար: Իսկ Կորոտչենկոյի “ով” լինելը շատ վաղուց բացահայատված է:
Իգոր Կորոտչենկոն ադրբեջանական լոբբիստ է և սնվում է Ալիևի նավթադոլարներից…Եթե նախկինում սույն ծախու կերպարը բավական զգույշ էր գործում և բացահայտ չէր գովազդում պաշտոնական Բաքվի հետ իր կապերը,ապա ամեն ինչ փոխվեց սույն թվականի հուլիսի 1-ին,երբ վերջինս իր պես մի խումբ ադրբեջանական լոբբիստների հետ,որոնց մեջ էին ՌԴ Պետդումայի պատգամավորներ Դմիտրի Սավելևը,Ալեքսեյ Եզուբովը,լրագրող Մաքսիմ Շևչենկոն,եվրասիական գաղափարախոսության ջատագով Ալեքսանդր Դուգինը,քաղաքագետ Եվգենի Բախրևսկին և այլք,ակտիվ մասնակցություն ունեցավ “Ադրբեջանը՝ Ռուսաստանի միակ դաշնակիցն է Հարավային Կովկասում” այսպես կոչված միջազգային կոնֆերանսին,որը պաշտոնական Բաքուն կազմակերպել էր Արցախի և Ադրբեջանիսահմանին՝ շփման գծին մոտ՝Ջաբրայիլի շրջանի Չոջուխ Մարջանլի գյուղում,որն ազերիական քարոզչամեքենայի կողմից ներկայացվում է որպես 2016 թ-ի ապրիլյան պատերազմի ժամանակ հայերից ազատագրված գյուղ: Հավելեմ,որ ազերիների կողմից այդ ժամանակ գրավված 800 հեկտարի մեջ այդ գյուղը չի մտնում,քանի որ 2016 թ-ի ապրիլյան կարճատև պատերազմի ժամանակ ազերի ասկյարները ոչ մի բնակավայրի չեն տիրացել և Չոջուխ Մարջանլին եղել է Բաքվի վերահսկողության տակ:
Միայն այն,որ Կորոտչենկոյի նմանը մասկակցել է այդ “կոնֆերանսին” բավ էր,որ դրա զառանցանքները չթարգմանվեին հայերեն և չտարածվեին հայկական մամուլում:
Կորոտչենկոն արտահայտելով “Առաջին փուլում 7-ից 5 շրջանների Ադրբեջանին հանձնելու և այդ շարջաններում ՀԱՊԿ խաղարարար ուժեր տեղակայելու,ինչպես նաև այդ շրջանները Բաքվի վերահսկողության տակ անցնելուց հետո Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ շրջափակումը վերացնելու,հետագայում մնացած 2 շրջանները Բաքվին նվիրելու և վերջինիս կողմից Հայաստան-Արցախ ցամաքային կապն ապահովելու” մասին մտքերը,իրականում ասել է այն,ինչ իրեն հրահանգել են Ալիևի աշխատակազմից: Ինչպես միշտ,Բաքուն բազում գործիչների,այդ թվում նաև իր կողմից գնված օտարերկրյա գործիչ-գործիքների,միջոցով արտահայտում է այն,ինչ շատ դեպքերում չի կարող բացահայտ ասել ԱԳՆ-ի,ՊՆ-ի կամ էլ նախագահի աշխատակազմի մակարդակներով…Այս անգամ Կորոտչեկոյին էր վերապահված համապատասխան մայրաքաղաքներին և հատկապես Մոսկվային տեղեկացնել, թե ինչ գնի դիմաց է Իլհամ բաբան պատրաստ մտնել ՀԱՊԿ: Այո՛,այդ հայտարարության մեջ ոչ այդքան կարևոր էր 7-ից 5 շրջանների հանձնման մասին տեղեկությունը ,քանի որ այդ մասին վերջին տարիներին տարին մի քանի անգամ պաշտոնական Բաքուն տարբեր մակարդակներով մեզ և շահագրգիռ կողմերին, հասկացնում է,որքան այն,որ ապշերոնյան բռնապետը որպես խաղաղարարներ Արցախյան հակամարտության գոտում տեսնում է ՀԱՊԿ-ի ներկայացուցիչներին: Բաքում հենց Կորոտչենկոյի միջոցով էլ այս մեսիջը տարածեց,որին,չգիտես ինչու և ամենակարևորը՝ անվճար,միացան նաև հայաստանյան ԶԼՄ-ները:
Ի դեպ,Բաքվի սույն լոբբիստի ինքնակենսագությունում կա բավական հետաքրքրաշարժ “մութ էջ”. 1994 թ-ին 34-ամյա գնդապետ Կորոտչենկոյին վռնդել են ռուսական բանակի Գլխավոր շտաբից,որտեղ նա ծառայել է: Ըստ ռուսաստանյան ԶԼՄ-ների Կորոտչենկոն “դադարել է բարոյական և հոգեբանական հատկանիշներով համապատասխանել զբաղեցրած պաշտոնին”:
Հ.Գ.Բաքվում վաղուց են հասկացել,որ այն ինչ ասում են ազերի-թուրքերը,հայկական ԶԼՄ-ները դա չեն տարածում,բայց եթե նույն միտքը արտահայտում են Բաքվի կողմից գնված “իմպորտնի” գործիչ-գործիքները,ապա դա շատ արագ տարածվում է հայաստանյան ԶԼՄ-ների կողմից: Դրա համար էլ “դուգինները”, “սավելևները”, “կորոտչենկոները” և այլք բավական թանկ ծախվում են Ալիևին: