Search
Close this search box.

Ուրախ կլինեմ, որ ինձ նամակ գրես և ասես. «Պարոն Սարգսյան, ես տեսնում եմ» . նախագահը` 12-ամյա Գոռին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մասնակցել է Երեխաների համաշխարհային օրվան նվիրված հանդիպմանը՝ միանալով ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ երեխաների ձայնը լսելի դարձնելու համաշխարհային նախաձեռնությանը
Նախագահ Սարգսյանը ցանկացել է անձամբ ծանոթանալ միջոցառման մասնակիցներից 12-ամյա Գոռ Համբարձումյանի հետ, ով թեև տեսողական խնդիր ունի, բայց դասերից բացի, զբաղվում է նաև երաժշտությամբ, սպորտով: Դիմելով Գոռին՝ նախագահն ասել է, որ ֆիզիկական խնդիր կամ հաշմանդամություն ունենալը երբեք թերություն չէ: «Գոռը ոչնչով չի տարբերվում, գուցե շատ ավելի մեծ առավելություններ ունի, քան մեզնից շատերը: Որևէ ֆիզիկական թերություն ունենալը թերություն չէ: Գոռ, դու վստահ եղիր, որ 21-րդ դարում կգտնվի ձև, որ դու կարողանաս տեսնել, և ես շատ ուրախ կլինեմ, որ այդ օրը ինձ նամակ գրես և ասես. «Պարոն Սարգսյան, ես տեսնում եմ»