Search
Close this search box.

Նախագահի աշխատակազմը իր քայլերով խայտառակում է Արմեն Սարգսյանի անունը. նախկին գլխավոր դատախազի տեղակալ

Նախկին գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը այսպիսի գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում.

Ուզում եմ անկեղծորեն հարցնել պետական մարմինների ղեկավարներին: Իսկ դուք որտեղից եք ՛՛հայտնաբերում՛՛ իրավագիտության այբուբենի հետ որևէ աղերս չունեցող այդ մարդկանց:
Այսօր ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարից ստացել եմ վարչական դատարանին հասցեագրված պատասխանը, որը ծայրից ծայր թյուրիմացություն է:
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը իր գրությամբ փաստել է, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանին առանց դիմումի ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելը միանգամայն իրավաչափ է:
Նախընտրական այս փուլում բնավ էլ ցանկություն չունեի մամուլի ասուլիս հրավիրել, սակայն, երևի թե, միտքս փոխեմ:
Այս գրառումն ուղղված է ՀՀ Նախագահի աշխատակազմին.
Դուք ձեր ոչ պատասխանատու քայլերով խայտառակում եք ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի անունն ու բարի համբավը:

Եթե Հայաստանում կգտնվի գեթ մեկ իրավաբան, որ կարող է ասել, թե ՀՀ գլխավոր դատախազի տեղակալին կարող էին ազատել առանց դիումի, ուրեմն նա իրավաբան չէ:
Հիմա ձեր պատասխան գրությունը քաղաքական հաշվեհարդար է, թե օրենքի չիմացության արդյունք` երկուսն էլ խիստ վտանգավոր են, քանզի մենք ապրում ենք իրավական պետությունում, այս մասին պետք չէ մոռանալ:

Հ.Գ. Ոմանց ՛՛խղճալով՛՛ այդ գրությունը չեմ հրապարակում: