Search
Close this search box.

ԱԺ ընտրություններից հետո որոշ նախարարներ հրաժեշտ կտան պաշտոններին

«Ժամանակ».«Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ակնհայտ է, որ լուրջ փոփոխություններ են լինելու կառավարության կազմում: Որոշ նախարարներ, այդ թվում՝ ներկայումս արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, ով ընտրություններին մասնակ­ցում է «Մենք» դաշինքի ցուցակով, հրաժեշտ կտա նախարարի պաշտո­նին:

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ արդարադատության նախա­րարի պաշտոնում ներկայումս լրջորեն քննարկվում է «Իմ քայլը» դաշինքի ցուցակում 53-րդ հորիզոնականում առաջադրված Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը:

Վարդանյանը Սահմանադ­րական դատարանում աշխատակազմի ղեկավար է, միջազգային իրավունքի փորձագետ է: Բացի դա, ըստ որոշ լուրերի, նա առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի ազգականն է»,-գրում է թերթը: