Search
Close this search box.

Արտակարգ դեպք Երևանում, 2 տղամարդ «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն անցել են և սպառնում են ինքնասպան լինել. նրանք պահանջում են Նիկոլ Փաշինյանին

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: 2 տղամարդ «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն անցել են և սպառնում են իրենց ցած նետել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկանության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցներ, ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբան փրկարարներ: Նշված տղամարդիկ պահանջում են հանդիպում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ ու այս պահին հրաժարվում են որևէ մեկի հետ բանակցություններ վարել: Ոստիկանությունը պարզում է նշված անձանց ինքնությունը: Մանրամասները՝ քիչ ուշ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: