Search
Close this search box.

Չորս զինծառայողի կյանք խլած ավտովթարի կապակցությամբ Դավիթ Տոնոյանը մի քանի սպայի ազատել է ծառայությունից

ՀՀ պաշտպանության նախարարի ԺՊ Դավիթ Տոնոյանը 4 զինվորի կյանք խլած ավտովթարի դեպքով զինվորական ծառայությունից ազատել է 4 սպայի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«ՀՀ պաշտպանության նախարարի հրամանը վերջին դեպքի կապակցությամբ։
Զինվորական Ծառայությունից ազատել

1. 1-ին տանկային վաշտի տանկային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Գ.Մ.

2. ՀՀ ՊՆ N զորամասի ավտոմոբիլային ծառայության պետ մայոր Մ.Ա.

3. ՀՀ ՊՆ N զորամասի 4-րդ զրահատանկային գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ Կապիտան Շ. Ա.

4. ՀՀ ՊՆ N զորամասի 4 զրահատանկային գումարտակի նախկին հրամանատար մայոր Ս.Բ.

Նախազգուշացում՝ պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին

1. ՀՀ ՊՆ N զորամասի տանկային վաշտի տանկային դասակի հրամանատար ավագ լետենանտ Ս.Թ.

2. ՀՀ ՊՆ N զորամասի ավտոմոբիլային տեխնիկայի և զրահատանկային ծառայության պետ Մայոր Գ.Չ.

Խիստ նկատողություն

1. ՀՀ ՊՆ N զորամասի նախկին տեխնիկական մասի պետ-հրամանատարի սպառազինության գծով տեղակալ փոխգնդապետ Ա.Շ.

2. ՀՀ ՊՆ N զորամասի տեխնիկական մասի պետ, հրամանատարի սպառազինության գծով տեղակալ փոխգնդապետ Պ. Ա.

Նկատողություն

1. ՀՀ ՊՆ N զորամասի նախկին հրամանատար գնդապետ Ե. Գ.

Հիշեցում. այս պատիժները որևէ մեկին չեն ազատում քրեական հնարավոր պատասխանատվությունից»։

Հիշեցնենք, որ Նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին ՊՆ մեքենան գլորվել էր ձորը, մեքենայում եղած 21 զինծառայողներից 4-ը զոհվել էին, 17-ը՝ վիրավորվել:

Վթարը տեղի էր ունեցել ժամը 13.00-ի սահմաններում, N զորամասին պատկանող «Կամազ» մակնիշի ավտոմեքենան Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը: