Search
Close this search box.

Էդիկին մեկդ ասեք՝ յուղ է վառում. Լևոն Բարսեղյան

Գյումրիի ավագանու անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Էդիկ, դու ձենդ չկտրես հանկարծ.

Ներողուծյուն արտահայտուծյանս համար. Էդ արձակված Ազգային Ժողովն ինչու է նիստեր գումարում, որոշումներ կայացնու՞մ, որ հլի մի հատ էլ ամբաղ-զամբաղ ելույթներ պիտի լսենք:

Հասկանում եմ, որ ԱԺ արձակումը աննախադեպ բան է, բայց վերջապես մեկը պիտի՞ մեկնաբանի, թե ինչ է նշանակում արձակված խորհրդարան: Ես, օրինակ պատկերացնում էի, որ արձակված խորհրդարանը տուն է գնալու, կամ՝ քննարկումներ անելու իրավունք ունենալու է, իսկ որոշում կայացնելու իրավունք չի ունենալու: Իսկ այդ ընթացքում արտառոց պատահարների դեպքում (այդ դեպքերը սպառիչ ցանկով պիտի սահմանված լինեին նույն, այսպես կոչված՝ սահմանադրության մեջ), նոր պիտի իրավունք ունենար որոշումներ կայացնելու: Հասկանալի է, որ սերժիկի պատվերով մի քանի սերժաբարոների գրած սահմանադրությունը նման ռիսկեր ոչ երեւակայում էր, ոչ էլ գրել է, ու չի նախատեսել այդ ռիսկերի կառավարումը: բայց դա չի նշանակում, որ արձակված խորհրդարանը պիտի գործեր որպես չարձակված: Եւ ամենահետաքրքիրը, եթե արձակված խորհրդարանը պիտի գործեր որպես չարձակված, ի՞նչ էր խանգարում ամեն օր այնտեղ տանել ընտրական օրենսգրքի լրացումների եւ փոփոխությունների փաթեթը; Թող ամեն օր ԱԺ-ից փախնեին նրանք, որ սխտորից վախենում էին …:

Էդիկին մեկդ ասեք՝ կոլցի է ջարդել, յուղ է վառում, թող շարունակի զառանցել իր կարծիքով շատ հրատապ եւ պետականաշեն թեմաներով, թե բա՝ գեյերը, թե՝ բա կաթողիկոսը, լսել ենք, շատ ենք լսել, թող բացի իր մասին ի քորոց սրտի, ներողություն՝ ի խորոց սրտի կենացները կարդա ամենուր, եւ իմանա, որ ոչ մի քվե չեն ստանալու, ուզում՝ է չոքեչոք գնա հասնի Երուսաղեմ: