Search
Close this search box.

Արտակարգ դեպք Էջմիածնում. տղամարդը ծեծել է 8 ամսական երեխային

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նախօրեին արտակարգ դեպք է գրանցվել Էջմիածնի գյուղերից մեկում. ծնողների հետ միասին բռնության թիրախ է դարձել 8 ամսական փոքրիկը։ Դեպքի մասին ահազանգել է երեխայի մայրը։ Ոստիկանության աշխատակիցն անմիջապես մեկնել է նշված հասցեով եւ պարզել, որ 25-ամյա երիտասարդը, խմած վիճաբանել է ընտանիքի անդամների՝ եղբոր ու նրա կնոջ հետ, ծեծել վերջինիս, հարվածներ հասցրել եղբոր ու նրանց մանկահասակ՝ 8 ամսական երեխային։ Ոստիկանությունում քննություն է սկսվել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/856428/