Search
Close this search box.

Հարյուր զինվորի «մատաղ» արած, բանակը թալանած քաղաքական ուժը Արցախ բառը չպետք է արտասանի

ՀՀ նախկին գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը շարունակում է իր գրառումները` կապված նախկին իշխանության գործելաոճի, թալանի ցոփ ու շվայտ կյանքի հետ:Հերթական գրառման թեման Արցախն է, այն Արցախը, որը հայ մարդու կենսագրությունն է, իսկ արցախյան ազատամարտը` հայ մարդու արժանապատվությունը:

Ըստ Արմեն Դանիելյանի որոշ քաղաքական գործիչներ իրենց քաղաքական օրակարգի թիվ մեկ կետն են համարում Արցախի անվտանգ ապագան և կայուն զարգացումը: Իրենց իսկ բնորոշ ոճով հակադարձեմ՝ իյա՞, իրոք:

Ապրիլյան քառօրյա պատերազմը բոլոր հարցերի պատասխանը տվել է: Եվ դուք փորձում եք ձեր նկատմամբ վստահություն, գուցե խղճահարություն առաջացնե՞լ:
Չի ստացվի՛, լսում ե՛ք, երբե՛ք, եվ ասեմ ինչու.

Ապրիլյան պատերազմը ձախողած, շուրջ հարյուր զինվորականներին ՛՛մատաղ արած՛՛, բանակը ծայրից ծայր թալանած քաղաքական ուժը պետք է բարոյականություն ունենա անգամ ՛՛Արցախ՛՛ բառը արտասանելու:

Էդ դուք չէի՞ք արհամարհում խաղաղ պայմաններում զոհված սևազգեստ մայրերի արդարացի պահանջը՝ բացահայտելու իրենց զավակների սպանությունները:

Էդ դուք չէի՞ք նախագահականի ճաղերից այն կողմ շփվում սևազգեստ մայրերի հետ:

Էդ դուք չէի՞ք սևազգեստ մայրերի քարշ տալիս ասֆալտների վրայով:

Էդ դուք չէիք, Գևորգ Կոստանյան, բեջուռային նշանակում զինվորական դատախազ՝ ով բառիս բուն իմաստով սևազգեստ ծնողներին փորձում էր ներքաշել իր կազմակերպած ՛շոուների մեջ՝ չգիտակցելով, որ նրանք զավակ են կորցրել:

Էդ դուք չե՞ք լափել զինվորների սննդի, համազգեստի և կեցության, սպառազինության փողերը:

Էդ դուք չե՞ք կեղծել բանակի տենդերները և դարձել միլիոնատերեր: Էդ դուք չեք մարդասպան դեգեներատներին շնորհել գեներալի կոչումներ:

Էդ դուք չե՞ք արյունով ազատագրված և հետ վերադարձրած հողերն անվանել անպետք:

Անվերջ կարելի է շարունակել:

Հ.Գ. Ապրիլյան պատերազմը տվել է բոլոր հարցերի պատասխանները: Եվ ոչ միայն: Ուզում եմ հարցնել՝ դուք ընդհանրապես տեղյակ ե՞ք, թե ինչ պայմաններում են ապրում Արցախյան պատերազմում նահատակված զինվորների ընտանիքները՝ ում դուք բառիս բուն իմաստով ՛՛ոչնչացրել եք՛՛ ձեր քաղաքական մեծամտության, ցոփ ու շվայտ կենցաղի, անտարբերության շնորհիվ:

Ո՛չ դուք տեղյակ չեք: Դուք չեք ուզում հասկանալ, որ դուք հարյուրավոր ընտանիքների ճրագն եք մարել, դուք նրանց արևն եք խամրացրել, որ դուք իսկական դահիճներ եք:

Իսկ դուք ընդհանրապես տեղյակ եք՝ ինչ պայմաններում են ապրում Ապրիլյան պատերազմում նահատակված զինվորների ընտանիքները, մասնավորապես՝ լեգենդար հերոս-հրամանատար կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ Համեստը: Ցավոք, տեղյակ չեք: Իսկ դուք դեռ խոսում եք:

Դուք անգամ ՛՛համարձակություն՛՛ չեք ունեցել Ապրիլյան պատերազմի լեգենդար հերոս Արմենակ Ուրֆանյանին Ազգային հորսի կոչում շնորհելու: Իսկ նրա օրինակով սերունդներ են կրթվելու և դաստիարակվելու:
Հայաստանի և Արցախի պատմության տարեգրության մեջ նա միշտ հիշվելու է որպես Ազգային հերոս, իսկ դու՞ք:

Ուստի հիշեք, Արցախի անվտանգության ապագան և կայուն զարգացումը կերտել են հերոսաբար նահատակված տղաներն իրենց արյան գնով:
Պարզապես լռեք: