Search
Close this search box.

Սասուն Միքայելյանն իր ընկերոջ աղջկան հիմա էլ պատգամավո՞ր է ուզում դարձնել

«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ամբողջական ցուցակը հրապարակված է: «Իմ քայլը» դաշինքի մաս են կազմում «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Առաքելություն» կուսակցությունները: Ցուցակում ընդգրկված են նաեւ մի շարք անկուսակցական թեկնածուներ, այդ թվում՝ լրագրողներ ու սպորտսմեններ, գործող պատգամավորներ:Ցուցակի առաջին տասնյակի մեջ իր տեղն է զբաղեցրել Սասուն Միքայելյանը, իսկ նրա ընկերոջ աղջիկը`Լիլիթ Ստեփանյանը ցուցակի այլ հատվածում է: Որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձում է զերծ պահել քաղաքականությունը բարեկամական ու քավոր սանիկական կապերից, միևնույնն է Սասուն Միքայելյանը հակառակն է անում: Նա այդպես վարվեց Հրազդանի քաղաքապետի ընտրություններում, նախ իր ընկերոջ աղջկան, նույն Լիլիթ Ստեփանյանին կարգեց որպես քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար: Բայց կարծես թե ընկերոջ աղջիկը պարտադրաբար էր գնացել այդ պաշտոնին,քանի որ քաղաքապետի ընտրություններից հետո միանգամից ասաց, որ չի պատրաստվում որևէ պաշտոն զբաղեցնել քաղաքապետարանում:
Հեղափոխությունից հետո էր, որ Սասուն Միքայելյանը հայտարարեց, թե ամենից շատ ինքն է տուժել նախորդ իշխանություններից, մինչդեռ հենց նրանց օրոք հացրել էր սեփականաշնորհել բավականին հող ու շինություն, ավելին Սասուն Միքայելյանի առանձնատունը իր մեծությամբ ու ճոխությամբ տարբերվում է թաղամասի մյուս բնակիչների տներից: Այդուհանդերձ Սասուն Միքայելյանը ասում էր, որ տուժել են նախորդ իշխանությունների կողմից ու դրա համար պետք է իր որդին լինի քաղաքապետ: Նիկոլ Փաշինյանը չպաշտպանեց Սասուն Միքայելյանի այս որոշումը: Հետաքրքիր է, ինչ արձագանք է գտել Լիլիթ Ստեփանյանի առաջադրումը ՔՊ-ում, արդյոք նրան ցուցակում ստիպված վերցրել են որպես Սասուն Միքայելյանի ամենամոտիկ ընկերոջ աղջկա, քանի որ Լիլիթ Ստեփանյանը երբևէ աչքի չի ընկել որպես ակտիվ կուսակցական, նրան Հրազդանում ճանաչում են որպես կրթության ոլորտի մասնագետի և նույնիսկ զարմացած էին, որ նա համաձայնել էր ստանձնելու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնը: