Search
Close this search box.

Պետք է աջակցենք գործերի լավացմանը. ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը կողմ է քվեարկելու 2019 թ. պետական բյուջեի նախագծին

«Հետհեղափոխական շրջանում ներկայացված բյուջեն հեղափոխական սպասումներին համարժեք չէ: Հեղափոխությունից հետո սպասելիքները, որ կարող են բարձր ցուցանիշներ ապահովել, բեկում մտցնել սոցիալական ոլորտում, միգուցե այդպես չեն եղել: Բայց ստեղծված պայմաններին` համակարգային կոռուպցիայի բացակայությանը, ներկրման քվոտաների բացակայությանը պետք է հաջորդեն մյուս քայլերը, որոնք մեզ հույս կներշնչեն, որ մենք սրանով պետք է աջակցենք գործերի լավացմանը»,-ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նա նշեց, որ և հարցադրումներով և առաջարկներով ընդունելով այս ամենը, իրենք չեն կարող չաջակցել կառավարությանը, որ բյուջեի հաստատմամբ իր հետագա գործունեությունը ծավալի: «Ծառուկյան» խմբակցությունը միանշանակ կողմ է քվեարկելու բյուջեի նախագծին»,-հայտնեց պատգամավորը: