Search
Close this search box.

Ածիկյան ազգանունով ինչ-որ մեկը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում. Գագիկ Համբարյան

Ո՞վ է կանգնած Շիրակի պետհամալսարանի կեղծ դիպլոմների հետևում:
Վերջերս պարզվեց, որ Ածիկյան ազգանունով ինչ-որ քաղաքացուհի հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում, քանի որ նրա մոտ հայտնաբերվել է Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի, այժմ՝ Շիրակի պետհամալսարան, կեղծ դիպլոմ: Կեղծ դիպլոմով Ածիկյանը պարզվում է բուհն “ավարտել” է 2012 թ-ին և հիմա նոր որոշել է այն “գործի” դնել ու բացահայտվել է:
Սույն Ածիկյանի պատմությունը պատահական չէ: “Մարդամեկին” ճանաչողները շատ լավ գիտեն, որ այս ստորության հետևում կանգնած է հենց դա:
Հիմա նոր է պարզվում, թե ինչու էին ոստիկանները այս տարվա օգոստոսին բուհի որոշ աշխատակիցների տներում կեղծ կնիքներ ման գալիս, քանի որ կեղծ դիպլոմի հեղինակը և միևնույն ժամանակ “գործ տվող” մարդամեկը ցանկացել է հենց նրանց վրա բարդել այդ կեղծ դիպլոմի հեղինակ լինելու փաստը: Այնինչ, ՇՊՀ-ում գործի անցնելուց հետո հանրաճանաչ կեղծարարը հենց ինքն է իրական կնիքը վերցրել իր մոտ և մեծ հավանականությամբ պատրաստել է դրանք: Պատրաստել է այնպես, որ կեղծիքը շատ արագ աչքի ընկնի՝ միտումնավոր “սխալ” ստորագրություններ նկարելով համապատասխան մարդկանց ազգանունների դիմաց և “նավոդկայի” միջոցով այդ մարդկանց համար երկարատև խնդիրներ է ստեղծել:

Ամենազավեշտալին այս պատմության մեջ այն է, որ կեղծ դիպլոմի հայտնաբերողը վերը նշված մարդամեկ կոչեցյալի մտերիմ գյորլֆռենդներից մեկի հարազատ քույրն է: Այո՛,այո՛: Պարոն մարդամեկը “պասերով” է աշխատում՝ հանցանքն ինքն է գործում անհայտ անվան տակ, իսկ բացահայտում է ընկերուհին: Այդպիսով, նախ վարկաբեկում է ՇՊՀ-ն, խնդիրներ է ստեղծում համալսարանի համապատասխան աշխատակիցների համար, իսկ ընկերուհին էլ լավամարդ է դուրս գալիս:
Պատահական չէ նաև “Ածիկյան” ազգանվան ի հայտ գալն այս կեղտոտ պատմության մեջ, քանի որ մարդամեկի շրջապատում ևս կա նման ազգանունով մեկը:
Մինչև վատահամբավ, կոռումպացված և խայտառակ կերպարի ՇՊՀ-ում հայտնվելը, որևէ մեկը չի կարող մտաբերել գեթ մեկ դեպք, երբ մեր բուհի հետ կապված կեղծ դիպլոմների դեպք տեղի ունեցած լիներ:Սակայն ամբողջ հանրապետությունը հիշում է մի քանի տարի առաջ Շիրակի մարզում դպրոցական մի քանի տասնյակ կեղծ ատեստատների հետ կապված սկանդալային պատմությունը, որի արդյունքում պատժվեցին “կիլկիները”, իսկ շնաձուկը մնաց ազատության մեջ:
Հ.Գ. Մարդամեկը միշտ հայտարարում է, որ ինքը “նոր մշակույթ” է բերել ՇՊՀ: Հիմա հասկանում եմ, թե ինչի մասին է խոսքը՝ դա նաև կեղծ դիպլոմներ պատրաստելու և այդ ամենի մեջ անմեղ մարդկանց մեղադրելու մշակույթն է:
Ի դեպ, չեմ զարմանա, եթե իրավապահ մարմինները նոր կեղծ դիպլոմներ հայտնաբերեն.