Search
Close this search box.

Հազարավոր սարդեր «գրավել» են մայրուղին.ֆոտո

Միացյալ Նահանգների բնակիչն Արքանզաս նահանգում ուշագրավ տեսարանի է ականատես եղել: Նա մայրուղով ընթանալիս նկատել է՝ ինչպես են հազարավոր սարդեր «գրավել» մայրուղու մի հատվածը՝ սարդոստայններով «գորգ» հյուսելով, գրում է dailymail.co.uk-ը:

Զաք Ռիգսը որոշել է կանգ առնել ու տեսանկարահանել տեղի ունեցածը: Նա նկատել է, որ սարդերը ոչ միայն ճանապարհին են ու արգելապատնեշի վրա, այլև ճանապարհային նշանների, մայրուղուց ոչ հեռու գտնվող ծառերի, թփերի վրա:

Նա տեսանյութը հրապարակել է Facebook սոցցանցում հետևյալ գրառմամբ՝ «Ինչ-որ մեկին հարկավո՞ր են սարդեր»: