Search
Close this search box.

ՀԱՊԿ-ում նախագահությունը երեք տարով փոխանցվել էր հենց Հայաստանին, ոչ թե Յուրի Խաչատուրովին

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովն այդպես էլ չի տվել վերջին ժամանակներս շատերին տանջող հարցի պատասխանը` ո՞ր երկրի ներկայացուցիչը պետք է լինի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար: Յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից ՀՀ կողմից ետ կանչելուց հետո Բելառուսն ուզում է վերցնել կառույցի նախագահությունը: Այս հարցում Բելառուսին սատարում է Ղազախստանը, իսկ ՌԴ-ն, որի տեսակետը ՀԱՊԿ-ում վճռորոշ նշանակություն ունի, դեռ հստակ դիրքորոշում չի հայտնել: Ամեն դեպքում այդ կառույցում որոշումները կայացվում են կոլեգիալության սկզբունքով, եւ եթե որեւէ մեկը որեւէ տարբերակի վրա վետո դնի, ապա որոշում չի կայացվի: Մինչ այդ նկատենք, որ ՀԱՊԿ կանոնադրության 17-րդ կետն ասում է. «Գլխավոր քարտուղարը նշանակվում է խորհրդի որոշմամբ` երեք տարի ժամկետով»: Ու քանի որ ՀԱՊԿ-ում նախագահությունը երեք տարով փոխանցվել էր հենց Հայաստանին, ոչ թե Յուրի Խաչատուրովին, հետեւաբար անձի փոփոխությունը չպետք է անդրադառնա երկրի փոփոխության վրա: Եվ զուտ իրավական տեսանկյունից միանշանակ Հայաստանն է ճիշտ, սակայն այստեղ առկա են նաեւ քաղաքական նյուանսներ»: