Search
Close this search box.

ԱՄՆ գլխավոր դատախազը հրաժարական է տվել Թրամփի հորդորով

ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսն ազատման դիմում է ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, հայտնում է Ասոշիեյթիդ Պրեսը: «Հարգելի պարոն նախագահ, ձեր խնդրանքով հրաժարական եմ տալիս», – նշված է Սեշնսի ուղերձում:

«Մենք շնորհակալ ենք գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսին ծառայության համար և ամենայն բարիք ենք մաղթում», – Թվիթերում գրառում է արել Թրամփը:

Թրամփի և Սեշնսի հարաբերությունները լարված են եղել, որը կապված է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հանձնաժողովի գործունեության հետ: Վերջինս ուսումնասիրում է 2016 թվականի նախագահական ընտրություններն Ռուսաստանի միջամտության և Թրամփի ու Մոսկվայի ենթադրյալ պայմանավորվածության հարցը: