Search
Close this search box.

Ինչ փողեր են պետությունից փախցրել հիվանդանոցները. նախարարը զավեշտալի թվեր է ներկայացնում

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց, թե առողջապահության ոլորտում ստվերային շրջանառությունը որքան է կազմել։ «Ստվերի տոկոսների տարբեր գնահատակնաններ կան, տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից, ես կարող եմ ասել, թե որքան էր առձեռն վճարվում, բայց դա նաև սպիտակն է, ոչ թե միայն ստվերը։ Դա կազմում է մոտ 80 տոկոս, այսինքն գրպանից վճարվող ծառայությունների թիվը այնքան մեծ է, որ կարող ենք ասել Հայաստանն այդ ցուցանիշով աշխարհում առաջիններից մեկն է։ Միայն 20 տոկոսն է, որ փոխանցումով է վճարվել»,- պատասխանեց Թորոսյանը։ Նա նաև ասաց, որ հիվանդանոցներ կան, որ ամսական ծախսերը ամեն ամիս ավելացել են 100 տոկոսով, բայց հիվանդների քանակը չի փոխվել։

© factor.am