Search
Close this search box.

Հայրենիք, որը բիզնես են սարքել, ու որի հաշվին դարձել շարքային սրիկաներ

Հայրենիք ասածը երևի այն հրեշ- զանգուլակն է, որն աշխարհի պատմության մեջ ամենաշատ մարդն է կերել: Բառն ինքնին հետաքրքիր իմաստ ունի իմ մեջ: Առաջին հայացքից իբր այն հայրերից ժառանգություն եկած երկիրն է, միջավայրը, սկբունքը, դրվածքը, որը կոնկրետ մարդու առանցքն է հանդիսանում:
Բայց որ խորանում ես էության մեջ, հրեշային բաներ են տակից դուրս գալիս: Այն արյուն է ոմանց համար, հարստություն ու ցեխ կյանք մյուսների համար, դժոխք -երրորդների համար՝ եթե հայրենիք ունեցողը որպես մարդ դեռ նախամարդու մակարդակին է:
Որ հայրենիք են ասում, սարսուռ է անցնում մարմնովս: Չեմ կողմնորոշվում, թե ինչ ի նկատի ունեն դա ասելով մեծամեծ հայրենասերները: Այն, որը հոշոտված է՞ այն, որը դեռ իբր պիտի կերտեն իրենց տգետ հալով, թե այն, որը բիզնես են սարքել ու միլիարդատերեր դարձել, լոբբիստներ, ազգային ջոջեր, նախագահներ, պառլամենտականներ, պաշտոնապես մարդ ուտողներ ու շարքային սրիկաներ:

Արա Հարությունյան